ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մեսրոպ ՄԵՍՐՈՊՅԱՆ. Թե՞ Ագռավաքարի դռներն այլևս չեն բացվելու

Մեսրոպ ՄԵՍՐՈՊՅԱՆ. Թե՞ Ագռավաքարի դռներն այլևս չեն բացվելու
26.07.2014 | 22:07

Առօրյա հոգսերով տարված՝ բավական ժամանակ չէի զբոսնել Երևանում և երեկ աշխատանքից հետո որոշեցի իջնել քաղաքի կենտրոն ու վաղեմի ընկերոջս հետ, Երևանի երեկոյան ամառային զով քամիների հոսքին համահունչ, մի քիչ թափառել քաղաքում: Օպերա, Սարյանի արձան, Կոնսերվատորյայի խաչմերուկ, այսինքն, Ֆրանսիայի հրապարակ, քաղաքի ամենամարդաշատ վայրերից է օրվա բոլոր ժամերին: Բավական երկար ճեմելուց հետո, մայթերին տեղադրված նստարաններից մեկին նստեցինք՝ մի քիչ հանգստանալու: Չգիտեմ՝ ինչը դրդեց, բայց ժամացույցիս նայեցի և ժամը ճշտելուց հետո սկսեցի հաշվել դիմացովս անցնող իգական և արական սեռի ներկայացուցիչներին, անկախ իրենց ազգային և քաղաքացիական պատկանելիությունից: Նույն փորձը, իրար հավասար ժամանականատվածում, մոտ 2 րոպե, կատարեցի երեք անգամ: Արդյունքները, մեղմ ասած, մտահոգիչ էին: Երեք անգամ էլ իգական սեռը մոտ չորս անգամ թվաքանակով գերազանցում էր արական սեռին: Եթե Երևանում է այս պատկերը, ապա պատկերացնում եմ՝ ի՞նչ է կատարվում գյուղերում և հանրապետության մյուս քաղաքներում:

Հետո հիշեցի, որ անցած դարասկզբին էլ, 1915 թվի ցեղասպանությունից առաջ, թուրքական կառավարությունը այս կամ այն մեխանիզմով աշխատունակ և զենք բռնելու ունակ հայ տղամարդկանց մեծ մասին մեկուսացրել էր իրենց ընտանիքներից և բնակավայրերից: Ուղիղ հարյուր տարի անց, գործնականում նույն իրավիճակի առաջ ենք կանգնած՝ աշխարհաքաղաքական և ներքաղաքական դերակատարների որոշակի փոփոխությամբ:
Մի ՞թե առօրյա հոգսերով տարված, հերթական անգամ դառնում ենք գաղթականներ կամ ցեղասպանության ապագա զոհեր: Ի՞նչ է սա, ինքնախաբեությու՞ն, ինքնաոչնչացման հավիտենական թմբի՞ր, թե՞ իսկապես, Ագռավաքարի դռները այլևս չեն բացվելու:
Չէ', ես գաղթական կամ ցեղասպանության «անմեղ զոհ» չեմ դառնալու:

Դիտվել է՝ 2604

Մեկնաբանություններ